Դինքի գործով նախկին ժանդարմ է կալանավորվել
ԹուրքիաՍտամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցանքների գրասենյակի դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավարտել է նախկին ժանդարմերիայի ներկայացուցիչ Համզա Ջելեփօղլուի հարցաքննությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ադանայի ժանդարմերիայի տարածաշրջանային նախկին հրամանատար Ջելեփօղլուին կալանավորելու որոշում է ընդունվել:
Նա մեղադրվում է Դինքի սպանության վերաբերյալ իրականացվող անօրինական գործողություններից տեղյակ լինելու մեջ: