Նեյմարը դարձավ ամենաբարձր վարձատրվող և ամենաբարձ հրաժարագին ունեցող ֆուտբոլիստներից մեկը
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Նեյմարի հետ մինչև 2021թ-ն:
Ֆուտբոլիստը ակումբում, նոր պայմանագրի համաձայն, կստանա շաբաթական 275 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ: Նույնքան ստանում է Լիոնել Մեսսին: Արդյունքում բրազիլացին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5-րդ ֆուտբոլիստը:
Նշենք, որ Նեյմարի հրաժարագինը կազմում է 210 մլն ֆունտ, ինչը աշխարհում ամենաբարձր հրաժարագինն է Կրիշտիանու Ռոնալդուից (675 մլն ֆունտ) և Գարեթ Բեյլից հետո (կես մլրդ): Այս մասին տեղեկացնում է DAILY MAIL-ը:
Ամենաբարջ աշխատավարձը ստացող ֆուտբոլիստները․
1. Հալկ («Շանհայ») – £ 320000 (շաբաթական)
2. գրացիանո Պելե («Շանդուն Լունեն») – £ 290000
3. Պոլ Պոգբա («Ռեալ») – £ 290000
4. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – £ 288000
5. Նեյմար («Բարսելոնան») – £ 275000
5. Լիոնել Մեսսի («Բարսելոնան») – £ 275000