Մեսսին հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:2 հաշվով ավարտեց հանդիպում «Վալենսիայի» հետ:
Լիոնել Մեսսին Ռակիտիչի փոխանցումից հետո 22-րդ րոպեին բացեց հաշիվը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին:
52-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Էլ Հադադին, որին հաջորդեց Ռոդրիգոյի գոլը (56'): 62-րդ րոպեին Սուարեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավարտին` 90+4 րոպեին Լիոնել Մեսսին դիպուկ իրացրեց 11 մետրաոց հարվածը և հաղթանակ բերեց կատալոնացիներին:
Այժմ «Բարսելոնան» իր ակտիվում ունի 19 միավոր: