Շառլ Ազնավուրը հունվարի 31-ին համերգ կտա Մադրիդում
ԱշխարհՖրանսիական երգի կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրը հունվարի 31-ին համերգով հանդես կգա Մադրիդում:
Ինչպես տեղեկացում է իսպանական El Diario պարբերականը, 92-ամյա շանսոնյեն համերգ կտա Իսպանիայի մայրաքաղաքի «Բարքլեյքարդ» կենտրոնում (Barclaycard Center), որտեղ վերջին անգամ համերգով ներկայացել էր 2015-ի մայիսին:
Երգարվեստի վետերանը, ում իրական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում 294 ձայնասկավառակ է թողարկել տարբեր լեզուներով, որոնք վաճառվել են 100 միլիոնավոր օրինակներով:
Բառացիկ էներգիայի և տաղանդի տեր երգիչը բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին շանսոնյեն համերգով է հանդես եկել իտալական Վերոնայում: