Մորատայի գոլը հաղթական էր «Ռեալի» համար (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 2:1 հաշվով ավարտեց հանդիպումը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
Քարիմ Բենզեման 7-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ պատասխան գոլը 20 րոպե անց խփեց Սաբին: 83-րդ րոպեին Ալվարո Մորատան խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այս խաղից հետո Զիդանի թիմը 21 միվորով բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: