Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Չելսիից» կրած պարտության պատճառը համարում է անհատական սխալները:
«Մենք անընդհատ բաց էինք թողնում գնդակը, այդպես չի կարելի վարվել: Փորձում էինք պահեր ստեղծել, որը չէր ստացվում: Եթե հաջողվեր գոնե մեկ գոլ խփել, ապա հանդիպուն այլ տեսք կունենար: Անասելի սխալներ էինք թույլ տալիս, սխալներ, որոնք անհատական էին: Մեզ պետք է հաղթել», Մոուրինյուի խոսքերը մեջ է բերում BBC-ին:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդն» արտագնա խաղում խոշոր՝ 0:4 հաշվով պարտվեց «Չելսիին»: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ոչ հայտավորված էր, ոչ էլ մեկնել էր Լոնդոն՝ արդեն որերորդ անգամ չընդգրկվելով «Մանչեստերի» կազմում: