Իբրահիմովիչը կրկնեց 10 տարվա վաղեմության վատագույն արդյունքը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով մրցաշրջանն Անգլիայի առաջնությունում շատ հաջող սկսեց, 498 րոպեում չի դարձել ոչ մի գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Երեկ՝ առաջնության 9-րդ տուրում, մանչեսթերցիները 0:4 հաշվով պարտվեցին Լոնդոնի «Չելսի»-ին: Շվեդ ֆուտբոլիստը մասնակցեց ողջ հանդիպմանը և ունեցավ գոլային երկու պահ, որոնք չիրացրեց:
Վերջին անգամ նման արդյունք Իբրահիմովիչը գրանցել էր 10 տարի առաջ, երբ հանդես էր գալիս Իտալիայի A սերիայում՝ «Ինտեր»-ի կազմում: