Արթուր Ջավադյանը կհեռանա՞
ՔաղաքականԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հրաժարվում է պատասխանել հարցին, թե նոր փոփոխություններից հետո ԿԲ-ում կրճատումներ արդյոք սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե Արթուր Ջավադյանին ո՞վ կփոխարինի առաջիկայում: «Ես այդ հարցին ինչպե՞ս պատասխանեմ, երբ դա թյուրիմացություն է: Դուք գիտե՞ք՝ ԿԲ նախագահն ինչպես է նշանակվում: Նա նշանակվում է Ազգային Ժողովի կողմից»,- զայրացավ պաշտոնյան: