Ուշադրություն. որոշ ճանապարհահատվածներում ձյուն է տեղում
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:30 ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Վայք-Սարավան հատվածում և Մեղրու լեռնանցքում ձյուն
է տեղում:
Հանրապետության մյուս շրջաններում տեղում է անձրև, ավտոճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն