«Հրապարակ». Խալիները փռած՝ սպասում են Սեյրան Օհանյանին
Հայկական ՄամուլՄի քանի ամիս շարունակ Հանրապետության 39 հասցեում տարվող շիննորոգման աշխատանքներից հետո Վիկտոր Դալլաքյանի դեռ չգրանցված կուսակցության գրասենյակը պատրաստ է, սակայն նա առայժմ գաղտնի է պահում կուսակցության անունը։ Գրում է «Հրապարակ»-ը: Չի պատասխանում նաեւ այն հարցին, թե պաշտոնաթող պաշտպանության նախարարն անդամակցելո՞ւ է իր կուսակցությանը եւ ինչ կարգավիճակով։ Սակայն գրասենյակ այցելողներին եթե հաջողվի բարձրանալ 2-րդ հարկ, ականատես կլինեն, որ երկու միանման աշխատասենյակ կա կողք կողքի։ Մեկի վրա Վիկտոր Դալլաքյանի անունն է, մյուս ցուցանակը դատարկ է՝ այստեղ մոտ ապագայում կփակցվի «Սեյրան Օհանյան» անուն-ազգանունը։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ մինչ Դալլաքյանին «հարելը» Սեյրան Օհանյանը բանակցել է նաեւ այլ ուժերի հետ, բայց, ի վերջո, ընտրությունը կատարել է հօգուտ Սերժ Սարգսյանից նեղացած Դալլաքյանի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: