Պրիմերայի 2015/16 մրցաշրջանի լավագույնները
ՍպորտԻսպանիայում տեղի է ունեցել Պրիմերայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը:
«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ճանաչվել է լավագույն մարզիչ: Լավագույն ֆուտբոլիստը «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն է: Լավագույն դրպասապահը՝ Յան Օբլակնը(«Ատլետիկո»), Դիեգո Գոդինը («Ատլետիկո») ճանաչվել է լավագույն պաշտպան, Լիոնել Մեսսին(«Բարսելոնա») լավագույն հարձակվողն է, Լուկա Մոդրիչը(«Ռեալ»)՝ լավագույն կիսապաշտպանը, Լուիս Սուարեսն(«Բարսելոնա») էլ՝ արտասահմանցի լավագույն ֆուտբոլիստը:
Կրիշտիանու Ռոնալդուն չէր ներկայացվել ոչ մի մրցանակի: