Մխիթարյանն առաջատար ֆուտբոլիստ է և պետք է խաղա. Օուեն Հարգրիվս
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը անդրադարձել է մանչեսթերյան թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը և նշել.
«Նա պետք է խաղա: Ես չեմ հավատում, որ նա ուշադրության չի արժանանում: Նա իմ թիմի մեկնարկային կազմում կլիներ բանկիրը: Դորտմունդում նույնպես Մխիթարյանը դանդաղ մեկնարկ ունեցավ, բայց նախորդ մրցաշրջանում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Նա դարձավ 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, ինչը ցնցող արդյունք է: Չգիտեմ ոչ մի ուրիշ խաղացողի, բացի Մեսսիից ու Ռոնալդուից, որ նման արդյունք ունենա: Մխիթարյանն առաջատար ֆուտբոլիստ է և մենք նրան դեռ չենք տեսել «Յունայթեդ»-ում:
Նա հիանալի խաղացող է, բայց կարծում եմ նաև զգացմունքային է: Վերջին հաշվով՝ Մոուրինյուն պետք է մեթոդ գտնի, որպեսզի թիմում խաղան Մխիթարյանը, Պոգբան, Մարտիալը, Ռեշֆոերդն ու Իբրահիմովիչը: Եթե նրանք խաղան, մանչեսթերյան թիմը կկարողանա հաղթել լիգայում»,- Հարգրիվսի խոսքը մեջբերում է squawka.com-ը: