Աստված տա` Զիդանը դառնա «Ռեալ»-ի Գվարդիոլան. Ռաուլ
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլն անդրադարձել է իր նախկին թիմակցին` Զինեդին Զիդանին և նշել, որ ֆրանսիացին դեռ երկար տարիներ է աշխատելու մադրիդյան թիմում:
«Զիդանին «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում եմ երկար տարիներ: Կարծում եմ, սակայն, ամեն ինչ կախված է լինելու արդյունքներից: Աստված տա՝ Զիդանը դառնա «Ռեալ»-ի Գվարդիոլան և Սիմեոնեն»,— Ռաուլի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Խոսելով իր մասին՝ Ռաուլն ասել է.
«Կցանկանայի վերադառնալ իմ կյանքի թիմ: Լավ հարաբերություններ ունեմ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ»: