Մոուրինյուն խորհուրդ է տվել Ռունիին՝ հեռանալ «Յունայթեդ»-ից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խորհուրդ է տվել թիմի ավագ Ուեյն Ռունիին՝ հեռանալ թիմից:
Պորտուգալացի մասնագետը չի կարող ֆուտբոլիստին հիմնական կազմում ընդգրկել և մշտական խաղային պրակտիկա երաշխավորել նրա համար:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսի»-ի դեմ հանդիպմանը: Խաղն ավարտվել էր լոնդոնցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով:
Ռունիի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2019թ.-ի ամռանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` անգլիական ակումբը պատրաստ է թույլ տալ ֆուտբոլիստին անվճար հեռանալ, եթե նա ցանկանա փոխել ակումբը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 8 խաղի, հեղինակել է 1 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում: