«Հրապարակ». ՍԴՀԿ-ն կմիավորվի ՌԱԿ-ի հետ
Հայկական Մամուլ«Հրապարակ» ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հավակնոտ պլաններ ունի։ Նա պատրաստվում է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին։ Նրան Սփյուռքից ֆինանսապես աջակցելու խոստումներ են տվել, որպեսզի ամեն գնով անցնի խորհրդարան։ Նա մոտ օրերս կմեկնի Եվրոպա, եւ վերադառնալուն պես կհայտարարվի կուսակցական դրամահավաքի մասին: ՍԴՀԿ-ն կմիավորվի ՌԱԿ-ի հետ, եւ մրցունակ թիմ կստեղծեն։ Հոկտեմբերի 19-ին 2 կուսակցությունների համատեղ ժողով է կայացել, քննարկվել են ներքին քաղաքական եւ առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված հարցեր: Ստեղծվել է միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումներ իրականացնելու եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: Մտադիր են լուրջ մրցակից դառնալ երրորդ ավանդական կուսակցությանը՝ ՀՅԴ-ին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: