«Բորուսիա»-ն պատրաստ է Օբամեյանիգին «Ռեալ»-ին զիջել՝ 80 մլն եվրոյի դիմաց
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը պատրաստ է թույլ տալ Պիեր Էմերիկ Օբամեյանիգին հեռանալ «Ռեալ», եթե մադրիդյան թիմը վճարի համապատասխան գումար:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, դորտմունդցիները 27-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել են 72 մլն ֆունտ(մոտ 80,5 մլն եվրո):
Ամռանը գերմանական ակումբը հրաժարվել է Օբամեյանիգին ձեռք բերելու՝ «Մանչեսթեր Սիթի»-ի 60 մլն ֆունտ առաջարկից:
Ավելի վաղ՝ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ «Արքայական ակումբում»:
Բունդեսլիգայի 7 տուրերում նա դարձել է 7 գոլի հեղինակ: