ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Մահացել է անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը

Հասարակություն

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը:

Ռուբեն Գեորգիի Հովսեփյանը 1962-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1962-64-ին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66-ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69-ին' «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74-ին' «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-75-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79-ին' «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչ: 1982-ի հուլիսի 28-ից 1987-ը եղել է «Սովետական գրող» (այժմ' «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը: 1988-89-ին' ՀԳՄ քարտուղար: 1989-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիր, 1988-ից' ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981): 1975-ին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983-ին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է Ռ. Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1984-ին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս ընծայեց «Կարմիր որդան» ժողովածուն: 1985-ին «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Հովսեփյանի «Ապրիլ» ժողովածուն:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռ. Հովսեփյանը սցենար է գրել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա («Հայֆիլմ», 1985):

Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված