Նաչոյի գոլը կմտնի պատմության մեջ, այն իմ գոլից էլ գեղեցիկ էր. Զիդան (տեսանյութ)
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Կուլտուրալ Լեոնեսա»-ի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո խոսել է նաև Նաչոյի գեղեցիկ գոլի մասին:
«Նաչոն անհավանական բան արեց: Այս գոլը կմտնի պատմության մեջ: Այն գեղեցիկ է նույնիսկ Չեմպիոնների լիգայում հեղինակած իմ գոլից: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների հետ պայամանգրերը երկարաձգելուն` կարող եմ ասել, որ ցանկանում ենք պայքարը շարունակել հենց այս կազմի հետ և նրանց թիմում պահել երկար տարիներ», – Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: