Մխիթարյանը արժանի չէ սրան. երկրպագուները դժգոհում են ֆուտբոլիստի բացակայությունից (լուսանկարներ)
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակից զայրացրել է թիմի երկրպագուներին:
Հիեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեստեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Մխիթարյանը կրկին բացակայում էր:
Թվիթերյան օգտատերերը #FreeMkhi հեշթեգի միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել Մխիթարյանի բացակայության հետ կապված:
Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Patrick Timmons. «Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ավելի անտեղի էր, քան՝ Պատոյի տեղափոխությունը «Չելսի»: Տաղանդի նման կորուստ»:
Adralia Nelson. «Իրականում ցավում եմ Մխիթարյանի համար: Նա արժանի չէ սրան»:
Bayo. «Այդ պատճառով էլ չէի ցանկանում, որ Ժոզեն գա ակումբ, նա մանրախնդիր ու հիշաչար է»:
Talking Devils. «Չգիտեմ էլ ինչ պետք է անի Մխիթարյանը, որ տեղ գտնի 18 ֆուտբոլիստների ցանկում: Նրա տաղանդը զուր է կորչում»:
Rotimi Akinbiyi. «Ուժեղ թիմ է, բայց ո՞ւր է Մխիթարյանը»:
Liam Canning. «Ծիծաղելի է, որ Մխիթարյանը կրկին չի ընդգրկվում հայտացուցակում»:
Երկրպագուները ներկայացրել են նաև լուսանկարներ