«Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Գանձասար-Կապան»-ի հետ և պարտվեց 0:4 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց Կլաուդիր Մարինին՝ 13-րդ րոպեին: Այնուհետև հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը:
Ֆուտբոլիստը նախ աչքի ընկավ 62-րդ րոպեին, ապա վեց րոպե անց կապանցիների գոլային առավելությունը հասցրեց երեքի:
Հանդիպման ավարտին` 89-րդ րոպեին, Հարությունյանը խփեց իր երրորդ գոլը:
Լուսանկարը`«Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից: