Թաիլանդի վարչապետը երգ է գրել ազգի բարոյական ոգին ամրապնդելու համար
ԱշխարհԹաիլանդի վարչապետ եւ զինվորական կառավարության ղեկավար Պրայուտ Չան-Օչան գրել եւ Youtube-ի իր ալիքում հրապարակել է երգ, որի բովանդակությունը նպատակամղված է թաիլանդցիների ոգեպնդմանը ծանր ժամանակներում: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներցկայացուցիչ գեներալ-մայոր Սանսեմ Կեոկամնետը:
Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:
«Վարչապետը «Հույս եւ հավատ» երգի տեքստը գրել է շուրջ մեկ ամիս առաջ եւ փոխանցել ցամաքային զորքերի երաժշտական անսամբլին՝ երաժշտությունը գրելու եւ հետագա ստուդիական ձայնագրման համար»,-հայտնել է Կեոկամնետը, հաղորդել էՌԻԱ Նովոստին: