Անտարկտիկայում ստեղծվում է աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը
ԱշխարհԱնտարկտիկայում ստեղծվելու է աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը: Ինչպես այսօր հայտնել է BBC-ն, այս որոշումը կայացրել են Անտարկտիկայի ծովային կենդանական ռեսուրսների ամենամյա հանձնաժողովի մասնակիցները:
Հանդիպումը տեղի է ունեցել Ավստրալիայի Թասմանիայի նահանգի մայրաքաղաքում՝ Հոբարտում, դրան մասնակցել են 24 երկրների պատվիրակներ, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Մյուրեյ Մաքալին հայտնել է, որ արգելոցն ստեղծվելու է Ռոսա ծովում, դրա մակերեսը կգերազանցի 1,57 մլն քառակուսի կիլոմետրը:
Արգելոցի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ին:
BBC-ն նշում է, որ Ռոսա ծովն զբաղեցնում է Հարավային օվկիանոսի միայն 2 տոկոսը, սակայն Ադելի պինգվինների համաշխարհային պոպուլյացիայի 38 տոկոսի, մրրկահավերի 30 տոկոսի եւ կետերի փոքր շերտավորների տեսակի 6 տոկոսի բնակության վայրն է: