«Սասնա ծռերի» համակիրները երթ իրականացրին (լուսանկարներ)
Հասարակություն«Ի գործ, ի պայքար» քաղաքացիական հասարակության անդամները Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» նկատմամբ սահմանված տեսակցության արգելքի չեղարկման պահանջով ստորագրահավաք անցկացրեցին, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
«Սասնա ծռերի» աջակիցները ՄԻՊ պաշտպանից պահանջեցին միջնորդել, որպեսզի «Սասնա ծռերի» կալանավորված անդամների նկատմամբ սահմանված արգելքը չեղարկվի:
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ` ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը վերցրել է ՄԻՊ-ին ուղղված նամակը և ասել, որ սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, այն կքննվի և պահանջներին համապատասխանելու դեպքում ընթացք կտրվի: «Ի գործ, ի պայքար» քաղաքացիական հասարակության անդամների նախաձեռնած երթն ավարտվեց: