«Հրապարակ». Սերժ Սարգսյանն սկսել է ցուցակագրումը և նույնիսկ կողմնորոշվել 3 կանանց հարցում
Հայկական ՄամուլՍերժ Սարգսյանն սկսել է կազմել ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին՝ ակնկալելով դրանից որոշակիություն, առանձին-առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Գրում է «Հրապարակը»: Առաջին այցելուները գործարարներն են, նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն եւ հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս։ Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է 3 կանանց հարցում․ 2017-ի խորհրդարանում կլինեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արդարադատության գործող նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն մեկ քառորդը կին պետք է լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: