Ադրբեջանական նավթն էժանացել է գրեթե 5 տոկոսով

2016-11-01 22:42:00

Ադրբեջանական AzeriLight տիպի նավթը 2,38 դոլարով կամ 4,64 տոկոսով էժանացել է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այժմ AzeriLight տիպի նավթի մեկ բարելի արժեքը կազմում է 48,85 դոլար:

Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը'մանաթը:

AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին' կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին' 149,66 դոլար:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:

Դիտվել է 339 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը