Սիրիայում քննարկում են ոչ թե ով է ավելի լավ, այլ ով է ավելի վատ՝ Թրամփը, թե Քլինթոնը. Ասադ
ԱՐԽԻՎՄինչ ամբողջ աշխարհում քննարկում են, թե (ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում թեկնածուներից) ով է ավելի լավ որպես ապագա նախագահ՝ Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը, Սիրիայում մտորում են, թե նրանցից ով է վատթարագույնը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի Արաբ ական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը սերբական «Պոլիտիկա» թերթում հրապարկված հարցազրույցում:
«Ենթադրում եմ, որ աշխարհի տարբեր մասերում այս թեմայով բանավեճեր են ընթանում այն դիրքից, թե ով Է ավելի լավ՝ Քլինթոնը, թե Թրամփը: Իսկ Սիրիայում քննարկում ենք, թե նրանցից ով է վատթարագույնը, ուստի ես չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկը դրական լինի մեզ համար»,- նախագահի խոսքից մեջբերում է անում Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը:
Պետության ղեկավարը պարզաբանել է, որ, նկատի առնելով ամերիկացի քաղաքական գործիչների հետ հարաբերությունների փորձը, ընդհանուր առմամբ բացակայում Է վստահությունը նրանց նկատմամբ:
«Մենք ոչ մի կարգի դրական նախադրյալներ չենք տեսնում, որոնք վկայեին դրական ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոխվելու մասին»,- հավելել է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: