Թուրքիայի ՆԳՆ-ն Շըրանքում հոգաբարձու-քաղաքապետ է նշանակել
ԱշխարհԹուրքիայի քրդաբնակ Շըրնաքի քաղաքապետարանում ներքին գործերի նախարարությունը հոգաբարձու-քաղաքապետ է նշանակել: Այս մասին տեղեկացնում է թուրքական T-24 լրատվամիջոցը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հեռացրել էր Շըրնաքի քաղաքապետ Սերհաթ Քադըրհանին ահաբեկչության դեմ տարվող գործի շրջանակում:
Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքին և Ֆըրաթ Անլըին հոկտեմբերի 25-ին ձերբակակելուց հետո այդ քաղաքում ևս հոգաբարձու-քաղաքապետ էր նշանակվել: