Թուրքական Շըրնաքում պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել
ԱշխարհԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքում, որտեղի կենտրոնական թաղամասերում գործում է փողոց դուրս գալու արգելքը, պայթել է թաղամասերից մեկում տեղադրված պայթուցիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 երեխա, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Երեխաներից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: