«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ 

Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ-ն դարձրել է իր «դուքանը». ինչո՞ւ են լռում Կարեն Կարապետյանը և Արփինե Հովհաննիսյանը

Իրավունք

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ աղմկոտ հեռանալուց հետո, Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին հրամանագիր ստորագրեց՝ Արմեն Հարությունյանին նշանակելով դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար: Արմեն Հարությունյանը մի քանի ամիս եղել է նախագահի ռեֆերանտը, այնուհետև ազատվելով այդ աշխատանքից՝ նշանակվել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար: 

Այստեղ ուշագրավն այն է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի, կամ վերջին երեք տարին՝ գլխավոր խմբի պաշտոն, և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում, իսկ Արմեն Հարությունյանն ունի փոխգնդապետի կոչում, որը համարվում է գլխավոր խմբի կոչում և շնորհվում է արդարադատության նախարարի կողմից: 

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմեն Հարությունյանն, ով հովանավորվում էր տխրահռչակ Միհրան Պողոսյանի կողմից և համարվում էր վերջինիս «լյուբիմչիկը», անհասկանալի ձևով, լեյտենանտի կոչումից անմիջապես ստացել է փոխգնդապետի կոչում, որպեսզի կարողանա զբաղեցնել ԴԱՀԿ պետի պաշտոնը, այնինչ՝ օրենքն այլ բան է ասում:  

Այս հրապարակումները որևէ կերպ չեն մեկնաբանվել ո՛չ արդարադատության նախարարի, ո՛չ Արմեն Հարությունյանի կողմից: Ի դեպ՝ վերը նշված օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «արտահերթ կոչումի շնորհում» տեսակի խրախուսանքը ամբողջ ծառայության ընթացքում կարող է կիրառվել ընդամենը մեկ անգամ: Իսկ նշված պաշտոնյայի դեպքում՝ այն, ըստ մամուլի հրապարակումների, կիրառվել է արդեն երկու անգամ: 

Բացի սա, ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար այս պաշտոնյան արդեն սկսել է իր ծանոթ-բարեկամներին բերել ու նշանակել պաշտոնների: Օրինակ՝ փաստաբաններ Արամ Կարախանյանին և Վահագն Դալլաքյանին նշանակել է իրեն խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը՝ փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ: Դժվար չէ հասկանալ, թե սա ինչ հետևանքներ կունենա: Վարչապետ Կարեն Կարապետյանը պարտավոր է ուշադրություն դարձնել այս հարցին: 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանելով այն փաստը, որ իր պալատի փաստաբանները նշանակվել են ԴԱՀԿ Ժ/Պ-ի խորհրդականներ և արդյոք դա իրենց չի՞ կաշկանդում հետագա փաստաբանական գործունեության մեջ, նշեց. «Փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի աշխատանք է հանդիսանում հանրային ծառայությունը։ Եթե փաստաբանն անցնում է հանրային ծառայության, ապա պարտավոր է դիմել փաստաբանների պալատի խորհրդին՝ փաստաբանական գործունեության արտոնագիրը կասեցնելու համար։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնակատարի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու հարցին, ապա «Դատական ակտերի հարկատիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի խորհրդականը ներառված չէ խմբերի դասակարգված պաշտոնների ցանկում (առկա է գլխավոր խորհրդատու պաշտոնը)։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ նախատեսում է քաղաքացիական աշխատանքի հնարավորությունը, որն իրականացվում է վարձու աշխատողների միջոցով։ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի խորհրդականի աշխատանքային հարաբերությունների մանրամասների մասին տեղեկություն չունեմ, ուստի չեմ կարող կարծիք հայտնել փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում, թե՝ ոչ»: 

Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ փաստաբանի արտոնագիրը չի սառեցվել: 

Ի դեպ՝ Հարությունյանն իր հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաև իր ընտանեկան վարորդն է: Ստացվում է՝ ԴԱՀԿ-ում ծանոթ-բարեկամ հարաբերություններով պայմանավորված պաշտոնների են նշանակվում: Թե ինչու է լռում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հայտնի չէ. նա պարտավոր է թույլ չտալ այդ կառույցը դարձնել «դուքան»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարկադիր կատարման ծառայությունը Հարությունյանը վերածել է իսկական «բառդակի»: 

Այս առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ԴԱՀԿ մամուլի ծառայություն, բայց այդպես էլ  ամբողջ կառույցում չգտնվեց մեկն, ով կստանձներ լրատվամիջոցների հետ շփման գործը: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)
Ամենադիտված