Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

Այվազյանը բացահայտում է իշխանությունների իրական նպատակը…

Քաղաքական

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում վերջին շրջանում գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները կամ բարեփոխումներն գրեթե «աննախադեպ» են առնվազն վերջին տարիների կտրվածքով. դժվար կարելի է մտաբերել ևս մեկ նմանատիպ ժամանակահատված, երբ երկրում միանգամից տեղի ունեցած լինեն նույնքան տեղաշարժեր ու իրադարձություններ, որքան՝ այժմ: Անկասկած, այդ տեղաշարժերի թվին պետք է դասել նաև տնտեսական քաղաքականության մեջ տեղի ունեցող պրոցեսները, որոնք, դատելով գոնե համապատասխան չինովնիկների հրապարակային հայտարարություններից, առաջին հայացքից բավական խոստումնալից են թվում. երկար ընդմիջումից հետո հայաստանյան հասարակությանն ավետվում է այն մասին, որ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի գները իջեցվելու են, դառնալու ավելի տրամաբանական: Ընդ որում՝ նմանօրինակ հայտարարություններն ձայնի այնպիսի տոնայնությամբ են ոմանք արտասանում, որ թվում է՝ ևս մի քանի ամիս, ու Հայաստանը դառնալու է Անդկովկասի մարգարիտը:

Ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու մոտ, սակայն, կարող է մի պարզ հարց առաջանալ՝ եթե դա սկզբունքորեն հնարավոր էր, ապա ինչու նույն էժանացումը տեղի չէր ունենում նախկինում՝ ասենք մի քանի ամիս ավելի շուտ: Իսկ այս հարցի պատասխանն, ինչ խոսք, ավելի քան պարզ է. երկրում նախընտրական շրջան է, ու, հետևաբար, որքան շատ լինեն լավ ու բարի հայտարարություններն ու քաղցր խոստումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների փորձությունը ՀՀԿ-ն ավելի սահուն կերպով կհաղթահարի:

Իսկ ամենևին էլ ոչ ավելորդ հոռետեսության առիթ տալիս է, մասնավորաբար, Վարդան Այվազյանի՝ օրերս կատարած այն հայտարարությունը, որից պարզ է դառնում, որ ամեն բան այնքան էլ կարող է վարդագույն դուրս չգալ, ինչպես թվում է առաջին հայացքից. Այվազյանն, իրեն հատուկ ոճով, բացեիբաց հայտարարել էր, թե գազի գնի իջեցման մասին որոշումն առնվազն 6 ամիս անձեռնմխելի է մնալու: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված Այվազյանի՝ այս ոչ երկիմաստ հայտարարության տակ. մարդը, փաստացի, հայտարարում է, որ 6 ամիս հետո ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր, իսկ գների էժանացումն էլ ընդամենը թափանցիկ պղպջակ է, որի իմաստը կայանում է հասարակության շրջանում դրական սպասումների մթնոլորտ ձևավորելու մեջ:

Եվ իրոք, ո՞վ կամ ի՞նչ է խանգարում իշխանություններին համապետական ընտրություններից հետո, երբ այլևս վտանգն անցած կլինի, իսկ կյանքն էլ կտեղափոխվի իր բնականոն հուն, վերցնել ու չեղարկել նախկինում կայացրած որոշումը՝ բերելով «փաստարկված» տնտեսագիտական հաշվարկներ, պատճառաբանելով համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները և այլն. ոչ ոք…

Այնպես որ՝ միամտաբար կարծել, թե իշխանությունները բացարձակ անկեղծ են իրենց ձեռնարկներում, իսկ երկրում իբր սկիզբ առած փոփոխություններն էլ կարող են խորքային բնույթ կրել, աններելի միամտության անթույլատրելի դրսևորում կլիներ. այս ամենն ընդամենը արվում է 2017թ.-ի ընտրությունները հնարավորինս անցնցում անցկացնելու նպատակով. ՀՀԿ-ում լրջագույն մտավախություն ունեն, որ առանց հարաբերականորեն դրական միջավայր ձևավորելու, նունիսկ զանգվածային կաշառատվությունը կարող է չփրկել իրավիճակն, ու ամեն բան «հարամվի», ուստի՝ փորձում են նոր լիցք հաղորդել հանրությանն ու նոր մարդու միջոցով՝ Կարապետյանի, մարդկանց «աչքերին թոզ փչել»: Սա է իրականությունը, որից ոչ մի տեղ չես փախչի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Ամենադիտված