ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Հայ աշակերտն արժանացել է Համաշխարհային փոստային միության հատուկ հավաստագրի

Հասարակություն

Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ: (Համաշխարհային փոստային միությունը հիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում):

Ինչպես տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲ և «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ ընկերություններից, այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր. «Գրի՛ր նամակ ինքդ քեզ՝ 45 տարեկան հասակում»:

Երևանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի համաշխարհային այս մրցույթի միջազգային ժյուրիի կողմից:

Զավեն Անտոնյանին հատուկ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայ կրթություն» կրթահամալիրի հոգաբարձության խորհրդի նախագահ, Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը, Զավեն Անտոնյանի ընտանիքի անդամները, «Հայփոստ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ներկաները շնորհավորել են Զավեն Անտոնյանին, հանձնել նվերներ Համաշխարհային փոստային միության նախագահ Բիշար Հուսեյնի և ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից:

Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս՝ 2015 թվականին Համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 44-րդ նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագրի էր արժանացել կրկին Հայաստանը ներկայացնող նամակ-շարադրությունը:

Ստորև ներկայացնում ենք Զավեն Անտոնյանի նամակը, գրված իրեն 45 տարեկան հասակում:

«Զա´վ ջան

Բարև, ինչպե՞ս ես: Գիտեմ, գիտեմ, որ չես սիրում այս հարցը: Գուցե վատ ես, շատ վատ, բայց հո մարդկանց չես ասի այդ մասին…

Տարիների հեռվից գրում եմ քեզ, որ հիշեցնեմ, թե ոսկի պատանեկությանդ օրերին ինչն էիր ամենից շատ սիրում ու կարևորում:

Հիշո՞ւմ ես' սիրում էիր կատակել, նույնիսկ երբ տխուր էիր: Կատակում էիր պատեհ-անպատեհ, բայց ոչ ում հետ պատահի: Կատակում էիր միայն ընկերներիդ հետ: Սառը, անտարբեր մարդկանցից էիր խուսափում: Չէիր սիրում, երբ քեզ քննադատում էին քո ներկայությամբ: Սիրում էիր ֆուտբոլի գնդակը պտտեցնել մատներիդ վրա: Սիրում էիր հաշվել ձեր բակի ծառերը: Օհան պապի հետ շախմատ խաղալ էիր սիրում: Սիրում էիր, երբ քեզ շոկոլադ էին նվիրում:

Օրեր են անցել: Անցել է մանկությունդ քաղցր: Ջահել կյանքդ է անցել: Քառասունհինգ գարուն ես տեսել, երևի այդքան էլ դեռ կտեսնես: Հիմա նստած ես պատշգամբում'բազկաթոռի մեջ, ոտքդ ոտքիդ ես գցել ու կարդում ես այս տողերը: Կարդում ես բարձրաձայն' ըստ սովորության: Երևի արդեն ունես այն կոշտ ձայնը, որի մասին երազում էիր ինը տարեկանից, այն խռպոտ ու առնական ձայնը: Դանդաղ ես կարդում ու հիշում…

Հիշում ես այն տաք ու արևոտ օրերը: Տաք էր, եթե նույնիսկ ցուրտ ձմեռ էր, հոգիդ էր ջերմ: Չես կարդում միայն կարդալու համար: Կարդում ես ու վերապրում այն վճռական պահը, երբ դու' տասնչորսամյա պատանիդ, որոշեցիր նամակ գրել ինքդ քեզ ու այնպես անել, որ այն քեզ հասնի, երբ լինես 45 տարեկան: Արդյոք ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել. վա՞խը, որ կյանքը կարող է քեզ փոխել, ու դու մոռանաս, թե մի ժամանակ ինչն էր քեզ համար ամենից կարևորը, թե՞ ուղղակի մի խաղ էր դա, կամ ինչ-որ մրցո՞ւյթ…

Տարիներն անցել են, էլ հետ չես բերի, ծաղկուն պատանեկությունդ էլ հետ չես բերի: Հետ չես բերի սիրածդ շոկոլադը վայելելու բերկրանքը կամ այն ֆուտբոլի գնդակը, որով քո առաջին գոլը խփեցիր: Օհան պապին տանուլ տված շախմատի խաղը հետ չես բերի, Օհան պապին հետ չես բերի: Մանկությունդ հետ չես բերի…

Հիմա երևի էլ չկան քո մանկության գլխավոր հերոսները: Չկա մեր բակի տաքսու վարորդ Կարենը, որ միշտ ծխում էր ընդմիջման ընթացքում: Կարենի ընդմիջումն ավարտվում էր այն ժամանակ, երբ վերջանում էր նրա «Գառնի» ծխախոտը: Չկա ամեն ինչից դժգոհ Սեդա տատիկը, որը շքամուտքը մաքրելիս միշտ «անիծում էր» այն կեղտոտող բակի տղաներին, բայց ամեն անգամ' նրանց տեսնելիս, մեկական կոնֆետ էր հանում գրպանից ու բարի ժպիտով հյուրասիրում բոլորիս: Չկա իմ առաջին սերը: Նրա անունն անգամ չեմ հիշում: Ես սիրահարվեցի նրան երեք տարեկանում, երբ նա խնդրեց, որ փակեմ աչքերս, իսկ հետո հողով լցված դույլը դատարկեց իմ գլխին: Այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ սիրել նրան: Այս բոլոր մարդիկ հիմա գուցե չկան կամ կան, բայց կողքիդ չեն. կյանք է, ամեն ինչ էլ կպատահի: Բայց նրանք բոլորը մանկությունդ են, Զա´վ, իմ ու քո մանկությունը…

Ես շատ եմ խոսում, իսկ դու լռում ես: Տարի՞քդ է մեղավոր: Մազերիդ մեջ երևի ճերմակ ալիքներ կան, գուցե ակնոց ես դնում, չգիտեմ: Բայց ներսդ, վստահ եմ, նույնն է մնացել: Հոգով դու այն նույն փոքրիկ տղան ես, որ սիրում էր երեկոներն ընկերների հետ անցկացնել իրենց շենքի տանիքում: Ընկերներդ նստում էին, աշխույժ զրուցում, բայց դու պառկում էիր նստարաններին ու անձայն նայում այնտեղ, ուր ձուլվում էին երկու հավերժություն: Մայրամուտ էր: Ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, ու միայն մայրամուտն է երևի, որ մնացել է նույնը: Ասա´, որ դու էլ ես նույնը, Զա´վ, ասա&acute ;, որ սիրտդ շարունակում է անհանգիստ տրոփել, երբ նայում ես այդ մայրամուտին:

Կարոտել եմ քեզ, Զա´վ, կարոտել եմ կյանքիս այն արևածագը…»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Ամենադիտված