Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» «Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» 

Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցի առիթով Երևանում հնչում էին նրա ստեղծագործությունները

Գիտություն և Մշակույթ

Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն և հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային: «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով կարողանում է մեր կյանքը տոն դարձնել: Պատանեկությանս տարիներին նրա հետ մի քանի հարցազրույց եմ անցկացրել: Կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը մեր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում: Սիրում եմ Բաբաջանյանի'Երևանին նվիրված երգերը և փորձելու եմ խրախուսել երիտասարդ կոմպոզիտորներին մեր քաղաքին, հայրենիքին, ժողովրդին երգեր ձոնել»- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ Բաբաջանյանը զարմանալի անձնավորություն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրված էր բոլորից, բազմաշնորհ և բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցավում եմ, որ երկար չապրեց»,-պատմեց Արամ Սաթյանը:

«Ցանկանում ենք հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակը վառ պահել, հանրահռչակել նրա երաժշտական ժառանգությունը: Այսօր Բաբաջանյանի անվան համերգասրահում, տարբեր երաժշտական դպրոցներում հնչելու են նրա ստեղծագործությունները»,-ընդգծեց «Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով' իրենք մտադիր են Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կոմպոզիտորի թանգարան ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

«Բախտ եմ ունեցել կատարել Առնո Բաբաջանյանի երգերը: «Ազգ փառապանծն» իմ այցետոմսը դարձավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս հյուրախաղերի, համերգների ժամանակ: Նրա երգերը կատարել են Աննա Գերմանը, Միրեյ Մաթյեն, Մուսլիմ Մագոմաևը և այլ հայտնի երգիչներ: Երջանիկ եմ, որ հաղորդակցվել եմ նրա հետ, ով ինձ համար պաշտպան է եղել»,-նշեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային երաժշտություն, սիմֆոնիկ երկեր։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում' դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Հանրահայտ են կոմպոզիտորի «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի՛ շտապիր», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետը», «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Հարսանիք» և այլ էստրադային երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: «Առաջին սիրո երգը» դիտարկվում է որպես հարազատ Երևանի հիմն: Նրա գրչին են պատկանում սիրված «Էլեգիա»-ն, «Նոկտյուրն»-ը։ Գրել է երաժշտություն «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա» և այլ հայկական կինոնկարների համար:

1991 թվականին Մոսկվայում, 1966 թվականին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:

{gallery}arno1{/gallery}

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
Ամենադիտված