Պարոն Ուրիխանյան, ես էլ եմ Ձեր օրին. Գալուստ Սահակյանին և Տիգրան Ուրիխանյանին TV-ները եթեր չեն տալիս

2016-11-14 13:05:31

ԱԺ-ում օրակարգի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին դժգոհություններ հնչեցրեց, որ հետուստաընկերություններn իրեն ձայն չեն տրամադրում:

Նա կրկին ընդգծեց, որ Հանրային hեռուստաընկերությունn իր ելույթները եթեր չի հեռարձակում: Այնուհետ` դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո իր եույթները Հանրայինը հեռարձակելու:

Խորհրդարանի ղեկավարը կես կատակ կես լուրջ հայտարարեց, որ իրեն ևս եթեր չեն տալիս.

«Ինչ ասե՜մ, նույնը կրկնեմ: Ես էլ եմ Ձեր օրին»,- ասաց Գալուստ Սահակայնն ու կոչ արեց բարձրաձայնել հարցեր՝ օրակարագի վերաբերյալ:

Դիտվել է 686 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը