Թեհրանում օդի աղտոտման պատճառով փակել են դպրոցներն ու մանկապարտեզները

2016-11-14 13:58:38

Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին հայտնել է լիբանանյան The Daily Star թերթը:

«Մանկապարտեզներն ու տարրական դպրոցները նոյեմբերի 14-ին փակ կլինեն Թեհրանում»,-ասված է Իրանի կրթության նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, տեղի իշխանություններն ավտոմեքենաների երթեւեկության սահմանափակումներ են մտցրել Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում եւ քաղաքի բնակիչներին հանձնարարել են առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:

Նշվում է, որ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը հասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված նորմայից եռակի բարձր նշագծի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է 277 անգամ:

Լրահոս
22 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը