Կապանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի օդատար հորանում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել՝ 20.00-ին: Այրվել է 4 գմ օդատար հորանի ներսի ածխացած գոյացությունը: