Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի

2016-11-17 11:17:01

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է պաշտոններից Մարդինի և Սիիրթի (Սղերթ) քաղաքապետեր Ահմեդ Թուրքին և Թունջեր Բաքըրհանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:

Իսկ Բաքըրհանը նոյեմբերի 16-ին կալանավորվել է «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու, նրանց օգտին քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Դիտվել է 157 անգամ:

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը