Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի
TurkeyԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է պաշտոններից Մարդինի և Սիիրթի (Սղերթ) քաղաքապետեր Ահմեդ Թուրքին և Թունջեր Բաքըրհանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:
Իսկ Բաքըրհանը նոյեմբերի 16-ին կալանավորվել է «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու, նրանց օգտին քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով: