Գրիգոր Մինասյանը առնչություն չի ունեցել «Համախմբան» հետ

2016-11-17 18:51:09

Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը որևէ կապ չունի «Համախմբում» կուսակցության հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Արտակ Բշտիկյանը:

«Համախմբում» կուսակցությունից հավաստիացնում են նաև, որ մամուլում շրջանառվող լուրերը կեղծ են:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը մտադիր է անդամակցել «Համախմբում» կուսակցությանը և առաջիկա ընտրություններին մասնակցել այդ ցուցակով:

«Գրիգոր Մինասյանը կուսակցության հետ երբևէ որևէ առնչություն չի ունեցել»,- ասաց նա:

Դիտվել է 764 անգամ:

Լրահոս
31 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը