Թրամփը կարող է Ռոմնիին առաջարկել պետքարտուղարի պաշտոնը
ԱՄՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը Միթ Ռոմնիին դիտարկում է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածուներից մեկը: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտնել են NBC եւ MSNBC հեռուստաընկերությունները: Նրանք նշում են, որ այդ տեղեկատվությունը հաստատել են Թրամփին մոտ աղբյուրները: Ռոմնին ընտրված նախագահի հետ պետք է հանդիպի նոյեմբերի 20-ին՝ քննարկելու հնարավոր նշանակումը:
Ռոմնին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու է եղել 2012 թվականին եւ պարտություն է կրել դեմոկրատ Բարաք Օբամայի հետ պայքարում:
Վերջին ամիսներին Ռոմնին շարունաբար քննադատում էր Թրամփին եւ նախագահական ընտրություններից առաջ հրաժարվեց հրապարակավ հանդես գալ նրա աջակցությամբ: Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ ընտրված Թրամփը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է թե Ռոմնին ու մյուս հանրապետականներն իրեն շնորհավորել են հաղթանակի առթիվ:
Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի թեկնածուների թվում ԶԼՄ-ները նաեւ նշել են Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլիին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչին, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին, Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Բոբ Քորքերին եւ ուրիշների, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը' EPA