Ադրբեջանում ձերբակալվել է «Եվրատեսիլի» դեմ քարոզչություն իրականացնող 11 ծայրահեղական

2012-05-22 14:25:45

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ձերբակակվել է «Եվրատեսիլի» դեմ քարոզչություն իրականացնող 11 ադրբեջանցի արմատական։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Սումգայթի «Իսլամ» խանութում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթի դեմ հակաքարոզչության նպատակով թողարկված տեսասկավառակներ, որոնցում քարոզվում է ամատական իսլամ և հակակոչեր ու կարգախոսներ են հնչում «Եվրատեսիլի» անցկացման դեմ։ 

Խուզարկության ժամանակ ձերբակակվել են խանութի սեփականատերը և նրա 10 հանցակիցները, որոնք իրագործել են այդ ակցիան։ «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթին ընդառաջ, Բաքվում և ադրբեջանական մի շարք քաղաքաներում համատարած շրջանառության մեջ են դրվել արմատական իսլամ քարոզող և երգի մրցույթի անցկացման դեմ կոչեր և կարգախոսներ հնչող տեսասկավառկներ։

Ադրբեջական կողմը տեսասկավառակների արտադրության և տարածման մեջ մեղադրում է Իրանին։

Դիտվել է 415 անգամ:

Լրահոս
28 Հուլ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը