Իրաքում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել

2016-11-19 17:49:11

Իրաքի Ռամադի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera գործակալությունը:

Գործակալության տվյալներով' Ռամադիի հսկիչ-անցագրային կետի մոտ պայթեցվել է ավտոմեքենա: Տեղի ոստիկանության նախնական տվյալներով կա 11 զոհ:

Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Դիտվել է 127 անգամ:

Լրահոս
22 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը