Հրդեհը ոչնչացրել է Քուչակի բնակչի 600 հակ անասնակերը

2016-11-20 14:29:47

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին, ժամը 01.45-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր (մոտ 600 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.26-ին, մարվել ՝ 09.37-ին։

Արվել է 600 հակ պահեստավորված անասնակեր։

Դիտվել է 410 անգամ:


Լրահոս
18 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը