Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 

Եթե «Միասնություն» շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը. Լևոն Շիրինյան

Քաղաքական

Նոյեմբերի 19-ին Լևոն Շիրինյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին և պատասխանել մի շար ներքաղաքական հարցերի: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-«Քաղաքական կուսակցությունների մասին» գործող օրենքով քաղաքական ուժին գրանցվելու համար 200 անդամ ունենալն էլ բավարար է, մինչդեռ նոր օրենքի նախագծով համախոհ-հիմնադիրների թիվը հասցվել է 1000-ի: Ինչո՞վ է դա բացատրվում։

-Կարծում եմ, փորձ է արվում տնտեսական, քաղաքական օլիգարխիայի վրա հեշտացնել վերահսկողությունը, քանի որ նորերը քաղաքական օլիգոպոլիաներ են լինելու: Ամեն հայ ուզում է իր կուսակցությունը ստեղծել, նման իրավիճակում դժվար է տիրապետել քաղաքական դաշտին: Մեծ կուսակցություններն այլեւս հայտնի են, հետեւաբար խնդիր է առաջանում վերահսկելի դարձնել, ինչպես ֆրանսիացիներն են ասում' «շնիկ» կուսակցությունները:
Կուսակցական համակարգը պետք է խոշորացնել, որպեսզի քաղաքական դաշտում գործընթացները լինեն հնարավորինս տեսանելի, դրանով իսկ՝ նաեւ կառավարելի: Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որ ամեն մի հայ իր կուսակցությունը ստեղծի, դրա համար փորձ է արվում նման կերպ խոշորացնել նաեւ քաղաքական դաշտը: Սա է, կարծում եմ, նոր օրենքում նման կետի ամրագրման նպատակը:

-Դեռ անցած տարվանից հաջորդաբար ստեղծված ու քաղաքական դաշտ իջածները «շնիկ» կուսակցություննե՞ր են:

-Բա ի՞նչ են: Տեսեք՝ դաշտում, որոնք են խոշորները՝ Հանրապետականն է, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը: Ուրիշ խոշոր չկա: ՀԱԿ-ից, կարելի է ասել, բան չի մնացել: Իսկ մանրերին մնում է խմբավորվել մեկմեկու հետ, քանի որ առանձին-առանձին նրանք ոչինչ չեն կարող անել:

Նորաստեղծներից «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը համակրանք վայելող գործիչ է, այդ կուսակցությունում կան անձինք, որոնց ես ճանաչում եմ, նրանք մտավորականներ են, նաեւ քաղաքական առումով հասուն, կրթված անձինք են, ինձ համար վստահելի մարդիկ: Բայց թե որպես քաղաքական գործիչներ որքա՞ն է նրանց հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի շրջանում' դժվար է ասել: Լավ կլինի, որ այս կուսակցությունն իր որոշակի տեղն ունենա քաղաքական դաշտում:

Նաեւ լավ կլինի, որ իր տեղն ունենա «Ժառանգությունը»՝ թեկուզ իր մի քանի հոգով: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի «Համախմբումին», սա օլիգարխիկ կուսակցություն է, սրան համարում եմ ԲՀԿ-ի մի թեւը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հայտնի դեմքեր չկան, միայն մի դեմք է հանրությանը հայտնի՝ Նիկոլ Փաշինյանը: Նա խարիզմատիկ կերպար է, գուցե այս հանգամանքը գրավի հասարակության որոշակի շերտի, ասենք, կանանց, աղջիկներին՝ դառնալու նրա համակիրը:

Փորձում է ակտիվանալ նորաստեղծ «Միասնություն» շարժումը, որի համակարգող խորհրդի ղեկավարն է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը: Համախոհներին չեմ ճանաչում, բայց Գալստյանին ճանաչելով որպես մտավորական մարդ՝ կարող եմ մի բան հաստատ ասել. եթե շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը:

-«Օրինաց երկրին» կամ անվանափոխված «Հայկական վերածնունդին» մոռացաք:

-Բանն այն է, որ ՕԵԿ-ի հանդեպ ոչ մի վստահություն չկա ժողովրդի շրջանում, չնայած անվանափոխ եղավ ու կոչվեց «Հայկական վերածնունդ»: Իսկ նրան կցվածները տեսնելով, որ այդ ուժից հեռանկար չկա, բնականաբար պետք է հեռանան:

Բայց որոշ կուսակցություններում կան մարդիկ, որոնք այս տարիներին աճել են որպես պառլամենտականներ: ՕԵԿ-ից այդպիսին ես համարում եմ Մհեր Շահգելդյանին ու կափսոսամ, որ նա չլինի հաջորդ խորհրդարանում: ՀԱԿ-ից էլ այդպիսին Արամ Մանուկյանն է: Նրանք քաղաքական գործիչներ են, ու չնայած իրենց կուսակցությունները լավ վիճակում չեն, բայց լավ կլինի, որ գոնե իրենք լինեն խորհրդարանում:

Իսկ առհասարակ քաղաքական սերնդափոխության կողմնակից եմ, եւ այդ առումով ներկայիս խորհրդարանականների զգալի մասը չպետք է լինի ձեւավորվելիք խորհրդարանում:

Առաջիկա ամիսներին քաղաքական դաշտի պատկերն առավել կհստականա, այնպես որ մեր այս վերլուծությունը խիստ նախնական է, ձնագունդը կարող է մեծ արագություն հավաքել հունվարից հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան
Ամենադիտված