Դիտվել է 18067 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15645 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 15138 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12962 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11502 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10394 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8320 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8274 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 8086 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7964 անգամ:Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել
Դիտվել է 7850 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7234 անգամ:Ավերակների արքան
Դիտվել է 7152 անգամ:Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերը. պատկան մարմինները մատը մատին չեն խփում
Դիտվել է 7027 անգամ:Կոշիկ գնելու մտադրությունը վերացավ աղջկա բարեմասնությունների «պատճառով» (տեսանյութ)
Դիտվել է 6959 անգամ:Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Շուշան Պետրոսյանին սուլոցներով դիմավորեցին (լուսանկարներ)
ՀՀ ոստիկանության հայտարարությունը Վերջին զանգի կապակցությամբ
Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է. համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Դա բոլորիս ցանկությունն է, և համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Միևնույն ժամանակ, հարկ ենք անում մեկ անգամ ևս կոչ անել մեծահասակներին' մանկավարժներին ու հատկապես ծնողներին' ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:
Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր' ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները' այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան:
ՀՀ Ոստիկանություն

