Թուրքիայում աշխատանքից հեռացվել է ավելի քան 15 հազար մարդ

2016-11-22 11:58:44

Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրի պետական ոլորտների տարբեր ճյուղերում նոր հեռացումներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ որոշում է կայացվել 15 հազար 726 աշխատակցի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նոր որոշմամբ՝ երկրի զինված ուժերից հեռացվել է 1988 մարդ, անվտանգության վարչությունից՝ 7586-ը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից և դրան կից կառույցներից հեռացվել է 2 հազար 696 մարդ, առողջապահության նախարարությունից՝ 752, ֆինանսների նախարարությունից՝ 526, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարությունից՝ 131, ազգային կրթության նախարարությունից՝ 119, կրոնական գործերի նախարարությունից՝ 94, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից՝ 73, անտառի և ջրային գործերի նախարարությունից՝ 52, ազգային պաշտպանության նախարարությունից' 23, երիտասարդության և սպորտի նախարարությունից՝ 13, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից՝ 11: Հեռացումներ են կատարվել այլ պետական կառույցներից ևս:

Բացի այդ, որոշում է կայացվել 550 միություն, 9 լրատվամիջոց և 19 մասնավոր առողջապահական հիմնարկ փակելու վերաբերյալ:

Թուրքիայում արտակարգ դրություն էր հաստատվել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Կառավարության նոր որոշմամբ' հոկտեմբերի 19-ից երկրում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով:

Դիտվել է 152 անգամ:


Լրահոս
17 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը