Դիտվել է 32584 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 24285 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 19726 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16585 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13359 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12818 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12067 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 12045 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11545 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11026 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10900 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10203 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9856 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9795 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9623 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Երկիրը դուրս է բոլոր առաջատար պրոցեսներից. Ստյոպա Սաֆարյանը՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին չմասնակցելու մասին
Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումն եմ համարում այն, որ արդեն հասել ենք նրան, որ նման հեղինակավոր միջոցառումներին չմասնակցելը ավելի ճիշտ է, քան մասնակցելը։ Այս կարծիքը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին՝ Սերժ Սարգսյանի չմասնակցելու վերաբերյալ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
Այս ամենը, ըստ Սաֆարյանի, պայմանավորված է «այն խայտառակ դիվանագիտությամբ, որ վարվում է և որի արդյունքում արդեն երկրորդ անգամ ՆԱՏՕ–ն գագաթնաժողովի մակարդակով ընդունում է մի փաստաթուղթ, որն անտեսում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը»։
«Հայկական դիվանագիտությունը չի կարողանում այս ամենի դեմն առնել, իսկ ավելի ստույգ՝ չի էլ կարողանա առնել, քանի որ Մադրիդյան սկզբունքները հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին են։ Ես ինչպե՞ս կարող եմ ՆԱՏՕ–ից կամ որևէ մեկից նեղանամ, եթե ՀՀ–ն ինքը ոչ միայն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ տապալելով նաև ԱԺ–ում մեր օրինագիծը, այլև՝ Մադրիդյան սկզբունքներում ճանաչվում է որպես ելակետ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – տարակուսանք հայտնեց նա։
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն են մեղավոր, որ ստեղծվել է այս իրավիճակը, «որի արդյունքում Սերժ Սարգսյանը խռովածի կեցվածք է ընդունում, նստում է «տանը»»։
«Առնվազն պետք է գնալ և ասել, թե ինչ ես մտածում, ամբիոնը օգտագործել», – նշեց Սաֆարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ երկիրը դուրս է բոլոր առաջատար պրոցեսներից։

