«Հրապարակ». «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ձեռնամուխ է լինելու ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին

2016-11-23 11:20:07

«Հրապարակ»-ը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին:

ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին:

Այստեղ միակ խնդիրը, որ խոչընդոտում էր ավանդները վերադարձնելուն, այդ ավանդները չստացած ժառանգների իրական թիվը չիմանալն էր։

Այդ հարցը լուծելու համար էլ օրերս հեռուստահարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին՝ իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ, որպեսզի դրանք ամփոփվեն, եւ գործընթացն սկսվի:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1194 անգամ:

Լրահոս
28 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը