Ռոնալդուի` վերջին հինգ տարվա ամենաանհաջող ցուցանիշը
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը գոլի հեղինակ չի դարձել:
Սա այս մրցաշարի երրորդ անընդմեջ հանդիպումն էր, որում պորտուգալացին իր հաշվին գոլ չգրանցեց:
Նման արդյունք Ռոնալդուն ՉԼ-ում չէր ունեցել 2011թ-ից ի վեր:
Հիշեցնենք, որ մադրիդցիներն այս խաղում հաղթել են 2:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել է առաջին գոլի փոխանցման հեղինակը: