ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

«Չեմ հասկանում, թե մենք է՛լ ինչ պետք ա անենք, որ այդ կարևոր հարցը լուծում ստանա». Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ շենք չունենալու մասին

Գիտություն և Մշակույթ

ԼՈՒՐԵՐ.com-ի հյուրասրահն այսօր հյուրընկալել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, ում հետ խոսել ենք թատրոնի խնդիրներից, թատրոնի գործունեությունից ու նոր կառավարության հետ կապված՝ նրանց հույսերից:

- Պարոն Դադասյան, Մնջախաղի պետական թատրոնի հիմնական և կարևոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ թատրոնն այսօր էլ շենք չունի: Թեև այն ստացել է պետական թատրոնի կարգավիճակ, թատրոնն իր գործունեությունը շարունակում է իրականացնել ոչ շենքային պայմաններում, ասել է թե՝ այստեղ-այնտեղ և ամենուր… Ունենք նշանակված նոր նախարար, ի՞նչ նոր սպասելիքներ ունեք Արմեն Ամիրյանից: Շենքի հետ կապված՝ կա՞ն նոր առաջարկներ:

- Անշուշտ, նոր նախարարից սպասելիքներս մեծ են: Նա նոր է նշանակվել, բայց վստահ եմ, որ տեղյակ է մեր խնդրին: Ավելին՝ մենք նրա հետ վաղեմի ընկերներ ենք, և ամեն անգամ նախկինում հանդիպելիս՝ նա էր միշտ հարցնում՝ ինչ եղավ թատրոնի շենքի հետ: Արմեն Ամիրյանը լավատեղյակ է մեր խնդրին, որը մեր գլխին դարձել է արդեն պատուհաս, վստահ եմ նաև, որ հարցին մենք նրա հետ դեռ կանդրադառնանք: Նախարարի հետ մենք ունեցել ենք կարճ զրույց, և քանի որ այս պահին նա շատ զբաղված է, որոշել ենք հարցը մի փոքր հետաձգել, բայց հնարավորությունները դիտարկելուց հետո, վստահ եմ, որ առաջիկայում մենք կունենանք նոր հանդիպում: Վստահ եմ նաև, որ նոր նախարարը ջանք չի խնայի՝ մեզ այդ հարցում աջակցելու ուղղությամբ:

- Եվ այնուամենայնիվ, ոչ շենքային պայմաններում, ինչպե՞ս է իր գործունեությունը ծավալում թատրոնը:

- Մնջախաղի թատրոնն այսօր ժամանակակից հայ մշակույթն է, և այսօր շենք չունենալը ժամանակակից հայ մշակույթի խնդիրն է: Մնջախաղի պետական թատրոնը պարզ թատերական գործունեությամբ չի զբաղվում: Այնպես չէ, որ մենք ուղղակի պահում ենք խաղացանակ և բեմադրություններ ներկայացնում այնպես, ինչպես մյուս թատրոնները, որոնք ունեն շենք: Ո՛չ, մենք դրանից զատ՝ նաև այլ գործունեություն ենք ծավալում. կազմակերպում ենք միջազգային փառատոն, որն անց է կացվում Ծաղկաձորում, ինչը բավականին բարդ հնարավորություններ է պահանջում, կազմակերպելու համար մեզ նորմալ շենքային պայմաններ են անհրաժեշտ: Մենք ունենք ստուդիաներ, որոնք գործելու համար մի փորձասենյակը չի բավականացնում: Առաջիկայում մենք Արարատյան Հայրապետական թեմի հետ բացելու ենք խուլերի ստուդիա, և այդ համատեղ աշխատանքները, չնայած որ՝ ընթանում են ինչպես մեզ մոտ, այնպես էլ այլ տեղերում, բայց մեզ կրկին չի բավականացնում ժամանակը: Մենք չենք կարողանում լիարժեք փորձեր անցկացնել: Ի դեպ, այս տարի փառատոնին խուլերը ներկայացումով հանդես եկան:

Առաջիկայում պլանավորում ենք նաև բացել ստուդիա՝ Ստեփանակերտում, որը պետք է գործեր սեպտեմբերից, սակայն ինչ-ինչ պատճառներով, այն ևս հետաձգվեց: Այնպես որ, մեր գործունեության ծավալը շատ է: Մեր կողմից տարվող աշխատանքները շատ են. մենք ինտեգրված ենք միջազգային պրոցեսներում, որի համար ևս հսկայական աշխատանք է պահանջվում: Մենք շատ հրավերներ ենք ստանում, մեկնում ենք, և որպես կանոն՝ եթե մրցույթ է՝ առաջին տեղով ենք վերադառնում: Արդեն ծիծաղս էլ է գալիս է, որ մենք շենք չունենք: Չեմ հասկանում, թե մենք է՛լ ինչ պետք ա անենք, որ այդ կարևոր հարցը լուծում ստանա ի վերջո: Մեր թատրոնի ուղղվածությունն հայկական ավանդական թատրոնի տեսակի ուսումնասիրության մեջ է, որն իր պտուղներն արդեն սկսել է տալ: Եվ, այս առումով՝ չեմ հասկանում, թե ինչը պետք է պետական այրերին դրդի, որպեսզի մեզ համապատասխան շենք տան:

- Ձեր կարծիքով՝ նախկինում ի՞նչն է եղել խնդիրը, որ Մնջախաղի թատրոնին շենք չի հատկացվել: Դուք միշտ խոսել եք սրա մասին…

- Այո, ես միշտ բարձրաձայնել եմ, բայց պատճառների մասին դժվարանում եմ ասել: Մնջախաղի ժանրն այնպիսին է, որ հնարավոր չէ ուղղակի թատրոնը տեղակայել քաղաքի մի այնպիսի հատվածում, օրինակ՝ ծայյրամասում, որտեղ ես թատրոնի գործունեությունը չեմ պատկերացնում: Սա այն ժանրն է, որը պետք է գործի քաղաքի բանուկ այն հատվածում, որտեղ շատ են լինում հատկապես զբոսաշրջիկները, ասել է թե՝ քաղաքի մշակութային կենտրոնում: Այն, ինչ մենք անում ենք, դա կենդանի հուշանվեր է հենց զբոսաշրջիկներին, որոնց համար թարգմանության անհրաժեշտություն չկա: Նույնիսկ հիմա, մեր հանդիսաստեսի զգալի մի մասը օտարներ են, քանի որ մենք տարբեր տուրիստական ընկերությունների հետ ենք աշխատում:

- Գուցե ֆինանսական խնդիրնե՞րն են պատճառը…

- Դժվարանում եմ ասել, բայց որքան ձգձգվում է այս խնդիրը, այդքան բարդանում է դրա լուծումը: Նախկինում եթե լուծվեր, գուցե այսքան չբարդանար: Մեզ միայն տարածք չէ, որ պետք է հատկացվի: Այդ տարածքը պետք է դեռ վերանորոգել, կահավորել, համալրել: Բնականաբար, սրանք ծախսեր են, դրա համար էլ մենք այսքան երկար սպասել ենք, բայց եթե այս տարիների ընթացքում մի քիչ խնայվեր միջոցներից, մենք նման երկու շենք կկարողանային ձեռք բերել: Ես չեմ կարող դիտարկել այն տարբերակը, որ մեր թատրոնը պետք է գործի փոքր կենտրոնից դուրս մի վայրում: Գուցե այլ թատրոն պատկերացնեինք, բայց ոչ Մնջախաղի թատրոնը:

- Իսկ դուք ունե՞ք Ձեր աչքի տակ առած ինչ-որ տարածք, որտեղ հնարավոր կլինի թատրոնը տեղակայել:

- Վերջին 18 տարիներին, ինչ ես ղեկավարում եմ Մնջախաղի թատրոնը, Երևանի բոլոր տարածքները անգիր գիտեմ, ավելին՝ նույնիսկ ծանոթ եմ բակերի կաթսայատներին: Այսինքն՝ չկա մի պոտենցիալ տարածք, որը կարող է թատրոն լինել, որի մասին ես չիմանայի ու չհետաքրքրվեի: Դրանք բոլորն ունեին սեփականատերեր, իսկ ես այդքան միջոց չունեմ, որպեսզի գնեմ այդպիսի մի տարածք: Ենթադրում եմ, որ պետությունն ունի, ուղղակի նպատակահարմարության խնդիր կա, դրա համար էլ այսքան երկար ձգձգվեց: Եվ չնայած, որ այս պահին կա մի տարբերակ, որի շուրջ խոսակցություններ են գնում, բայց հստակ որևէ որոշում առայժմ չկա. դա ևս տարածք է:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ փոփոխություններ է աչքի տակ առել: Ի՞նչ սպասելիքներ ունենք մասնավորրապես նրանից, հեռանկարային բան տեսնո՞ւմ եք:

- Իհա՛րկե տեսնում եմ: Ավելին՝ պետք է ասեմ, որ նա վստահություն է ներշնչում: Դուք կարող եք ցանկացածին հարցնել, թե նա արտաքնապես վստահություն ներշնչում է, և ես վստահ եմ, որ կստանաք դրական պատասխան: Իսկ եթե արտաքնապես կա վստահության ներշնչանք, ուրեմն ներսում կա բովանդակություն: Այսինքն՝ ամեն ինչ երևում է հենց արտաքուստ: Մարդուն կարելի է նայել ու կարդալ գրքի պես: Ես ուղղակի վստահ եմ, որ իրեն հաջողվելու է: Կարեն Կարապետյանը հիմա խիստ զբաղված է, բայց եթե այս հարցը այսպես էլ շարունակի չլուծված մնալ, ես էլ եմ դիմելու իրեն: Եկեք դեպքերից առաջ չընկնենք, իսկ երբ ընդհանուր կանոնակարգվի, նախարարի հետ կհանդիպենք, նոր հետագա անելիքները կորոշենք: Կսպասենք 2017 թվականին և եթե մշակույթի նախարարն առաջ չընկնի, մենք անխոս կդիմենք վարչապետ Կարեն Կարապետյանին:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված