Adidas բրենդը մարզակոշիկներ է ստեղծել ընտրյալների համար
ՀասարակությունAdidas մարզական բրենդը «ընտանիքի եւ ընկերների համար» ներկայացրել է Busenitz Pro մարզակոշիկների լիմիտավորված հավաքածուն: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Highsnobiety-ն:
«Ռելիզը սահմանափակված է ընդամենը 300 զույգով, մանրածախ վաճառքում դրանք չեն հայտնվի: Մարզակոշիկները լինելու են սեւ գույնի՝ կարմիր ներդիրներով եւ կիսաթափանցիկ ներբանով:
Վերեւի մասը մշակված է հատուկ բուսական ներկով, որը պատրաստված է ԱՄՆ-ի ամենահին կաշեֆաբրիկաներից մեկում՝ Horween Leather Company-ում:
Adidas ընկերությունը 1948 թվականին հիմնադրվել է Գերմանիայում: Այն մասնագիտանում է մարզական հագուստի եւ գույքի թողարկման բնագավառում: Ներկայում ֆիրման նաեւ զբաղվում է Reebok, Y-3 եւ RBK & CCM Hockey ընկերությունների արտադրանքի բաշխմամբ:
Ավելի վաղ տղեկացվել է, որ Adidas ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին կենսաքայքայվող մարզակոշիկները, մոդելն ստացել է Futurecraft Biofabric անվանումը: Կոշիկը պատրաստված է Biosteel նյութից, որն անթափոն օգտահանում է ապահովում: Ենթադրվում է, որ մարզակոշիկները վաճառքի կհանվեն 2017 թվականին, դրանց գինն առայժմ հայտնի չէ:
2016 թվականի նոյեմբերի սկզբին մակինշը վաճառքի է հանել կոշիկի մի այլ Էկոլոգիական մոդել. Parley for the Oceans մարզակոշիկներն օվկիանոսային աղբից: Կոշիկն ստեղծելիս օգտագործվել են պլաստիկ եւ վերամշակված պոլիԷսթր: